Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել, 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Լրատվամիջոցի հրապարակման համաձայն՝ ««Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։