Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներին, որոնք հայրենիք են վերադարձել Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթանակած տարած, ուղղաթիռներով տարհանել են Բուենոս Այրեսի փողոցներից. մայրաքաղաքում մարզիկներին դուրս են եկել ողջունելու միլիոնավոր հայրենակիցներին և փակել փողոցները, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներով ավտոբուսը չի կարողացել անցնել Բուենոս Այրեսի կենտրոնով։ Մայրաքաղաքի կենտրոնում հավաքված հսկայական բազմության պատճառով խաղացողներին տարհանել են երեք ուղղաթիռով. քաղաքով ավտոբուս վարելը պարզապես անհնար է եղել: Ազգային հավաքականի ավտոբուսը չափազանց դանդաղ է շարժվել փողոց դուրս եկած մարդկանց ռեկորդային քանակի պատճառով։
Դեկտեմբերի 18-ին Արգենտինայի հավաքականը երրորդ անգամ է դարձել Ֆուտբոլի աշխարհի գավաթակիր։ Երկիրն այս հաղթանակին սպասել է 36 տարի։ Արգենտինայում երեքշաբթի ազգայինտոն էր հայտարարվել, որպեսզի մարդիկ կարողանան տոնել ֆուտբոլիստների վերադարձը հայրենիք։