Վերջին շրջանում արևմտյան էմիսարները զգալի ակտիվացել են Հայաստանի ուղղությամբ. նրանք, մասնավորապես, առաջ են մղում ՆԱՏՕ-Հայաստան անհատապես ադապտացված համագործակցությունը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Նրանք ջանքեր են գործադրում Մոսկվա-Երևան կապերը վարկաբեկելու, իսկ լավագույն տարբերակով՝ դրանք ամբողջովին խզելու ուղղությամբ: Արևմտականները դա ընդհանրապեսչեն թաքցնում: Իսկ հիմա էլ փորձում են սեպ խրել Բաքվի հետ մեր գործընկերային հարաբերություններում: Այսինքն, նրանց նպատակների շրջանակը լայն է», - ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն, որպես դաշինք, հետաքրքրված չէ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ: