Որևէ մեկն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում՝ բացի Ադրբեջանից և Թուրքիայից, Oragir.news-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։
Ավելի վաղ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե Հայաստանը դեռևս 2007 թվականին Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել ՀՀ՝ այդ ժամանակվա ԱԳՆ Վարդան Օսկանյանի հեղինակությամբ։
«Այդ դեպքում ինչու՞ էին այդքան տարիներ բանակցություններ ընթանում, և Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախը»,- սրա վերաբերյալ ասել է Արցախի արտգործնախարարը։
Բաբայանը հավելել է՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը կբերի հայության կործանման ու բարոյազրկման։
«Եթե մենք որպես ազգ դա ճանաչենք՝ հաստատ կդադարենք գոյություն ունենալ։ Սա մեր հավաքական մոտեցումն է»,- եզրափակել է Արցախի ԱԳ նախարարը։