Արցախում խանութների ու դեղատների մեծ մասը վաղուց չի գործում, գործողներում էլ գրեթե ոչինչ չկա
Արցախում խանութների մեծ մասը վաղուց չի գործում: Գործողներում էլ գրեթե ոչինչ չկա: Նույն պատկերը դեղատներում է: Հատուկենտ այցելուները հերթական անգամ նույն պատասխանն են ստանում՝ դեղ չկա: Ու այս ամենի ֆոնին՝ Բաքվից հերթական պնդումներն են հնչում, թե միջանցքը փակ չէ: