Արցախում կայուն-լարվածությունը պահպանվում է․ իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Կայուն-լարվածությունը  պահպանվում է:

«Ինչպես հաղորդել էինք, Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ, քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար», - հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։