Հայոց բանակի ստեղծման 30-ամյակին ու հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված` այսօր Արցախի ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը պարգևատրել է մի շարք զինվորականների, տեղեկությունը հայտնում է Արցախի ՊԲ–ն։
Կամո Վարդանյանն արժևորել է հայրենիքի պաշտպանի կոչումը նաև այսօր բարձր պահող զինվորականներին և փաստել, որ մեր անվտանգության ու վաղվա օրվա նկատմամբ ունեցած հավատի հիմքերը ամուր կարող են լինել միայն բոլորի հետևողական ծառայության շնորհիվ:
Պարգևներ են հանձնվել Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործում աչքի ընկած և այսօր էլ իրենց ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարող մի շարք զինծառայողների:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին լրացավ հայոց բանակի կազմավորման 30-ամյակը։