Արցախից ավելի քան 100 բռնի տեղահանված տեղավորվել է Արտաշատի մարզադահլիճներից մեկում
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Մարիաննա Բաղրյանը, ով 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանվել է Արցախի Ավետարանոց  համայնքից, իսկ այժմ Ստեփանակերտից է մոր հետ մի կերպ հասել Արտաշատ։

«Այստեղ տեղավորվել են այն մարդիկ, ովքեր անելանելի վիճակում էին հայտնվել՝ կամ գնալու տեղ չունեին, կամ արդեն հոգնել էին մեքենան վարելուց և դիմել են Արտաշատի համայնքային իշխանություններին իրենց տեղավորելու համար։ Նրանք միջամտել են և իրենց հնարավորության սահմաններում մեզ տեղավորել, կամավորներն էլ օգնում են ամեն ինչով, որի համար շնորհակալ ենք։ Այդուհանդերձ, կացարանում հնարավոր չէ երկար մնալ, քանի որ այն նախատեսված է ընդամենը 3 օր մնալու համար  երկար մնալու համար․ մահճակալները կողք-կողքի են դրված, մինչդեռ այստեղ գիշերում են և  կանայք,  և երեխաներ, և տղամարդիկ։