Արցախից 12 բուժառու այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ
Արցախից 12 բուժառու այսօր՝ մարտի 24-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
8 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։