Արցախի ՊՆ-ն կրկին հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  օգոստոսի 20-ին՝ ժամը 15։15-ի սահմաններում  փորձել են Քաշաթաղի շրջանում իրականացնել  ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այդ մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։