Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ՄԹ-ի դեսպանատների դիմաց ակցիաներ է իրականացնելու

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, ՌԴ, ՄԹ դեսպանատների դիմաց ակցիաներ է իրականացնելու։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումը Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետը Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց,

ետևյալ ժամանակացույցով՝
14:00 ԱՄՆ դեսպանատուն
14:30 Չինաստանի դեսպանատուն
15:30 ԵՄ պատվիրակություն
16:30 Ֆրանսիայի դեսպանատուն
17:00 ՌԴ դեսպանատուն
17:30 ՄԹ դեսպանատուն

Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։
Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակը Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։

Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը», - գրել է ՄԻՊ-ը: