Արցախի Մարտունու շրջանի Գիշի համայնքում 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

Նախօրեին Արցախի Մարտունու շրջանի Գիշի համայնքի դպրոցի բակում տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում նահատակված հերոսներին նվիրված հուշակոթողի բացման արարողություն, «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը՝ հավելելով, որ հուշակոթողը հեղինակել է հայաստանաբնակ քանդակագործ Վաղինակ Մանուկյանը: 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատերազմի ընթացքում Գիշու միջնակարգ դպրոցի շենքում տեղակայված է եղել Մարտունու զինվորական հոսպիտալը, որտեղ վիրավոր զինվորների կյանքերի համար պայքարում էին նաև Երևանի տարբեր կլինիկաներից ժամանած բժիշկներ։ Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հուշակոթողի նախաձեռնությունը հոսպիտալի բժիշկներինն է: