Արցախի ինքնորոշման իրավունքը մեզ համար կարմիր գիծ է, որից մենք որեւէ միլիմետր նահանջ չենք անելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դեկտեմբերի 14-ից նստացույց է սկսել:
«Ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է գործի, մեր պատկերացմամբ, «ճանաչում հանուն փրկության», ոչ թե «անջատում հանուն փրկության»: Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղումը առաջին հերթին պետք է իրականացնի Արցախի Հանրապետությունը որպես գլխավոր սուբյեկտ, երկրորդը ամբողջ հայ ժողովուրդը, երրորդը Հայաստանը եւ 4-րդը՝ մեր բարեկամները, միջազգային հանրությունը, դա կարող է լինել Ֆրանսիան, ԱՄն-ն, Ռուսաստանը, որոնք հավատում են մեզ, կարեւորում են հակամարտության կարգավորումը, որոնք կարեւրում են ինքնորոշման իրավունքը»,-ասաց նա: