Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դարպասին

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արդեն 6-րդ օրը նստացույց անող Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել սոցցանցի իր էջում, որում երևում է, որ Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը փակցվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին։

«Արցախի Հանրապետության 22 մետրանոց դրոշը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ցանկապատին:


Մեկ օր Արցախի Հանրապետության դրոշը կծածանվի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ որպես կառույցի լիիրավ անդամ»,- կից գրել է Արտակ Բեգլարյանը: