Արցախցի մայրերը նախագահական նստավայրի մոտ հավաք կկազմակերպեն
Վաղը՝ ժամը 18:00-ին, արցախցի մայրերն, իրենց մտահոգող հարցերի պատասխանները ստանալու նպատակով, նախագահական նստավայրի մոտ հավաք կկազմակերպեն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի մայրիկների աջակցման կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը:
«Վաղը՝ 18:00-ին, մի խումբ մտահոգված մայրերով երեխաների հետ հավաքվում ենք նախագահական շենքի դիմաց՝ ստանալու մեզ հուզող հարցերի պատասխանները:
Եթե դու ևս մտահոգված ես, միացի՛ր մեզ ու մեկնաբանության մեջ որևէ նշան թողիր», - ասված է հրապարակման մեջ։