Արարատ-Արմենիան ու Պայդեն ոչ-ոքի խաղացին

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընդունել է էստոնական «Պաիդեին» և գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։

Լեփ-լեցուն տրիբունաների և ուժեղ քամու ներքո առաջին կեսն անցավ միջին տեմպով, թեև մրցակիցն ավելի ակտիվ էր և մի քանի վտանգավոր պահ ստեղծեց Երմակովի դարպասին։ Վարդան Բիչախչյանի սաները երկրորդ կեսն ավելի հավաքված և ակտիվ անցկացրեցին, իսկ թիմի գործոողություններում սրություն մտավ հատկապես Լիմայի՝ փոխարինման մտնելուց հետո։ Հատկապես վտանգավոր էին ստացվում ստանդարտ իրավիճակները, որոնք, ցավոք, չավարտվեցին դարպասի գրավմամբ։

Վարդան Բիչախչյանի սաները մրցակցի տուգանայինում ճնշումը մեծացրին հատկապես խաղավերջին և մի քանի վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասին, որոնք,  սակայն հաջողությամբ չեզրափակվեցին։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 28-ին Էստոնիայում։ «Արարատ-Արմենիայի»