Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ջութակահարուհի Մարիա Դուենյասի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը
Ապրիլի 4-ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ջութակահարուհի Մարիա Դուենյասի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։
Կներկայացվեն Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
2021թ․ Մենուհինի անվան ջութակի մրցույթում իսպանացի ջութակահարուհի Մարիա Դուենյասն արժանացել է առաջին և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակներին, ինչպես նաև Ստրադիվարիուսի «ոսկեդարյան» շրջանի ջութակի փոխառության իրավունքի։
2022թ․ նա կնքել է բացառիկ պայմանագիր Deutsche Grammophon-ի հետ և սկավառակների ժողովածուների թողարկումը կսկսի Բեթհովենի Ջութակի կոնցերտի ձայնագրությամբ։