Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հրավերով տեղի կունենա խորհրդակցական հատուկ նիստ, որին կմասնակցեն Հայաստանի հոգևոր դասի և երեք հայ քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչները։
Ինչպես հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից, նիստի օրակարգում միակ հարցը Արցախին զորակցելու հրամայականն է:
Նիստին կմասնակցեն Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․Տ․ Ռաֆայել Պետրոս ԻԱ. Հոգևոր Տերը, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության նախագահ Վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, հայ քաղաքական կուսակցությունների բարձրագույն մարմինների ներկայացուցիչները՝ Հակոբ Տեր Խաչատրյանը (Հ.Յ.Դ.), դոկտոր Ավետիս Տագեսյանը (Ռ.Ա.Կ.) եւ դոկտոր Վազգեն Համալյանը (Ս.Դ.Հ.Կ.), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կեդրոնական Վարչության Քաղաքական Ժողովի համաատենապետները՝ Ստեփան Տեր Պետրոսյանը և Գրիգոր Մահսերեճյանը, ինչպես նաև Կաթողիկոսության համահայկական խորհրդաժողովները համակարգող Շահան Գանտահարյանը։