
Արա Աբրամյանն այցելել է սահմանամերձ համայնքներ։ Այցի ընթացքում տեղում ծանոթացել է առաջնագծում առկա խնդիրներին: Բարձրագույն զինվորական կազմի ուղեկցությամբ մանրամասն ուսումնասիրվել է որոշ դիրքային հատվածների վիճակը, արձանագրվել են խնդիրները, ընդգծվել է դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունը:
<<Սահմանային իրավիճակի մասին միայն խոսելը բավարար չէ, պետք է, հնարավորության սահմաններում, աջակցել նաև առաջնագծի կահավորմանը՝ ապահովվելով զինծառայողների անվտանգությունը>>, -նշել է Արա Աբրամյանը:
Նա կարևորել է ռազմական ղեկավարության և զինծառայողների հետ պարբերական հանդիպումներն
ու աջակցությունը՝ հայրենիքի պաշտպաններին:
Այցից անմիջապես հետո Արա Աբրամյանի կողմից գնվել և արդեն իսկ համապատասխան զորամասեր են ուղարկվել
և' դիքերի կահավորման, և' պաշտպանական այլ գործընթացների իրականացման համար անհրաժեշտ
գերժամանակակից զինվորական պարագաներ:
