Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության ներքո ստեղծում է «Հայաստանի ժամանակակից պատմության ինստիտուտ»
Արա Աբրահամյանը Ռուսաստանի հայերի միության ներքո ստեղծում է «Հայաստանի ժամանակակից պատմության ինստիտուտ»



Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքները մերկացրին Հայաստանում սոցիալ-քաղաքական, ռազմական և տնտեսական գործընթացների համակողմանի և համալիր հետազոտության, հայեցակարգային մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը ոչ միայն վերջին երեք տարիների ընթացքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների, այլև 1991 թվականին ՝ ԽՍՀՄ փլուզման արդյունքում անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման պահից ի վեր:
Տեղի ունեցած իրադարձությունների օբյեկտիվ, անկողմնակալ ուսումնասիրության հիման վրա պատմական մշակույթ ձևավորելու նպատակով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ Ռուսաստանի հայերի միությանը կից ստեղծվում է Հայաստանի ժամանակակից պատմության ինստիտուտ:
Ինստիտուտի խնդիրների շարքում է հետխորհրդային շրջանի ուսումնասիրությունը, Հայաստանի պետական անկախության և նրա սփյուռքի քաղաքականության կայացումը, մասնավորապես՝ արդի քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, մշակութային, կրոնական և այլ գործընթացների գիտական հետազոտումն ու վերլուծությունը:
Ինստիտուտի փորձագետները կզբաղվեն նաև ներքին և արտաքին քաղաքականության, էթնո-սոցիալական և ռազմաքաղաքական հակամարտությունների մոնիթորինգով և կանխատեսմամբ, դրանց լուծման և կանխարգելման վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ:
Արա Աբրահամյան. «Մենք ունենք հսկայական արդյունավետ հետազոտական փորձ, որն իր շարունակությունը կգտնի նոր կառույցում։ 2000թ.-ից ի վեր ՌՀՄ-ին կից գործել է միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը, որն այժմ կրում է նրա առաջին տնօրեն, հայտնի իրավաբան-միջազգայնագետ Յուրի Գեորգիի Բարսեղովի անունը։Ինստիտուտի փորձագետների աշխատանքի արդյունքը դարձել են այնպիսի եզակի հրատարակություններ, որոնց թվում են` նմանը չունեցող եռահատոր ժողովածու՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները։ Փաստաթղթեր եւ մեկնաբանություններ» և երկհատորյակ «Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքում և համաշխարհային քաղաքականության մեջ: Փաստաթղթերի մեկնաբանություններ»:
Կարևոր է հիմա, քանի դեռ կան այն իրադարձությունների մասնակիցները՝ իրենց վկայությունների և փաստագրական նյութերի (ինչպես բաց, այնպես էլ փակ աղբյուրներից) հիման վրա վերստեղծել պատմական ճշմարիտ պատկերը, սթափ գնահատել ինչպես հաջողություններն ու հաղթանակները, այնպես էլ վերջին տասնամյակների սխալների ու ձախողումների պատճառները:
Մեր ներկա աշխարհը ձևավորած իրադարձությունների ուսումնասիրությունը պետք է ոչ միայն իմանալ և նոր սերունդներին փոխանցել պատմական ճշմարտությունը, այլև որպեսզի հիմա, փորձը հաշվի առնելով, մշակել խնդիրների լուծման ավելի արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի մեր ժողովուրդը կրկին ու կրկին նույն պատմական մարտահրավերների չենթարկվի»: