Ապրիլի 30-ին հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա հիշեցրեց, որ 2020-2021 թվականների համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել. «Բավական ակտիվ ներգրավված է ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԻՆ-ը, ԿԳՍՄՆ-ն, Առողջապագհության նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Էկոնոմիկայի նխարարությունը, մարզպետարանները, Երեւան համայնքը: Միասին աշխատել ենք, հստակ սխեմա կա, պատասխանատուներ կան,թ ե ով որտեղ ինչ պետք է անի: Միակ խնդիրը կարող է լինել եղանակային պայմանները, այն մարզերում, որտեղ եղանակը թույլ չի տա, հաջորդ շաբաթ կիրականացնենք շաբաթօրյակը»,-ասաց նա:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շաբաթօրյակների հետ կապված բացասական ասոցիացիաներ ունի. «Շատ հաճախ մի երեւույթի հետ ենք բախվում, երբ տեսախցիկների առաջ հավաքում ենք աղբը X վայրից եւ տեղափոխում Y վայր: Հետո հաջորդ շաբաթօրյակին նույն աղբը Y վայրից տեղափոխում ենք Z վայր: Սա չափազանցություն չենք, որովհետեւ մենք աղբավայրերի եւ կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք: Եթե այսպիսի երեւույթներ ունենալու ենք, ավելի լավ է չանենք, ավելի լավ է կենտրոնանանք կոշտ թափոնների կառավաևրման համակարգի ներդրման վրա: Աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր: Մենք մայրուղիների երկայնքով կարող ենք տեսնել աղբի կույտեր, երբ հետաքրքրվում ես, պարզվում է ծաբաթօրյակ են արել, բերել են այդտեղ: Այդպիսի երեւույթներ խնդրում եմ՝ թույլ չտալ»,-ասաց նա:
Գնել Սանոսյանը խոստացավ, որ նման երեւույթներ չեն լինի, աղբը կհասցնեն աղբավայրեր: