Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման գործընթացի շրջանակներում, դեռևս ապրիլի 19-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալել և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված կապույտ մանր բյուրեղներով զանգված, օգտագործված ներարկիչ ու սրվակ: Ըստ տղամարդու՝ հայտնաբերված կանեփն ու կրիստալն իրենն էին:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթին ժամանակի ընթացքում միացվել են այլ վարույթներ: