Հաշված օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ էր բռնի ուժի գործադրումն ու ոստիկանության բաժին բերման ենթարկելը և ահա արդեն բոլորովին թարմ դեպք «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ՝ նույն բռնի ուժի կիրառմամբ ու բերման ենթարկելու նույն ծանոթ գործելաոճով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ու քանի որ ոստիկանությունը համակերպվել է ոչ թե օրենքին ծառայելու գաղափարին, այլ օրվա իշխանությունների սպասյակը լինելու արատավոր կերպարին՝ գնալով ավելի ու ավելի է կատարելագործվում իր ջանքերում, ուժի գործադրումն ավելի ու ավելի անկաշկանդ ուղեկցելով մարմնական վնասվածքներ հասցնելով, ընդ որում այնպիսիք, որ քաղաքացին հարկադրված դիմում է բժշկական միջամտության։