Աննա Վարդապետյանը զինդատախազի տեղակալ է նշանակել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Գրիգոր Էլիզբարյանը։
Հրամանը ստորագրվել է նոյեմբերի 1-ին։
Ըստ գլխավոր դատախազի հրամանի՝ Գրիգոր Էլիզբարյանը ազատվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից։
