Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ զանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և հրաժարվել կազմակերպությունում աշխատելու առաջարկից: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Մերկելը դեռևս նախորդ շաբաթ է կապ հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ չի ընդունում առաջարկը:
Գերմանական աղբյուրների համաձայն՝ նախկին կանցլերին առաջարկել էին գլխավորել ողջ մարդկությանը օգուտ բերող գլոբալ հասարակական բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդակցական մարմինը։ Գուտերեշն առաջարկը գրավոր էր ուղարկել Մերկելին։
Գլոբալ հասարակական բարիքներ ասելով` ՄԱԿ-ը հասկանում է գլոբալ առողջապահությունը, գիտությունը, խաղաղության ապահովումը, բնության պաշտպանությունը, համաշխարհային տնտեսությունը։
Հիշեցնենք, որ Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրեց 16 տարի։ Նրանից հետո Գերմանիայի նոր կանցլեր դարձավ Օլաֆ Շոլցը։