ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել է իրենց ուժերը տեղափոխել մայիսի 11-ին զբաղեցրած դիրքեր

ԱՄՆ-ը անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին վերջին զարգացումներով, այդ թվում` ադրբեջանական զորքերի կողմից մի քանի հայ զինվորների ձերբակալմամբ: Այս մասին ասվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:


«Կոչ ենք անում կողմերին հասնել միջադեպի անհապաղ եւ խաղաղ կարգավորման: Նաեւ շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին եւ այլ ձերբակալվածներին, եւ հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իր պարտավորությունների մասին` մարդասիրաբար վարվել բոլոր ձերբակալվածների հետ: