Ամերիկացին, ահռելի դդմի մեջ նստած, գետով անցել է 61 կմ և համաշխարհային ռեկորդ գրանցել

ԱՄՆ Նեբրասկա նահանգի բնակիչը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել այն բանից հետո, երբ իր իսկ աճեցրած ահռելի դդմի մեջ նստած, գետով անցել է ավելի քան 61 կմ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Դուեյն Հանսենը, 383 կգ քաշով դդմի մեջ նստած, թիավարելով անցկացրել է 11 ժամ: Տղամարդը ռեկորդը սահմանել է Միսուրի գետի վրա:

«Ես այլևս երբեք նման բան չեմ անի: Եթե ինչ-որ մեկին հաջողվի գերազանցել այս ռեկորդը, ես գլուխ կխոնարհեմ նրա առաջ, քանի որ նա իսկապես պետք է որ պինդ լինի»,-ասել է ամերիկացին:

Պարբերականը հավելում է, որ դդմից նավակով ամենաերկար ճամփորդության նախկին ռեկորդը պատկանում էր Ռիք Սվենսոնին, որն անցել է 41,038 կմ: