Ամեն հայի կյանք շատ թանկ է բոլիրիս համար. Արտյոմ Վարդանյան

Սրտի խորը ցավով ականատես ենք լինում Հայաստանում կատարված ողբերգությանը: Եվս մեկ դաժան փորձություն մեր ազգի համար: Մեզ համախմբում է պետք, կարեկցանք միմյանց հանդեպ, հայը պետք է հայի համար թիկունք լինի մշտապես, իսկ նման ծանր օրերին ՝ առավել շատ: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, վիրավորներին մաղթում եմ  շուտափույթ   ապաքինում: Աղոթում ենք անհետ կորածների համար: Ամեն հայի կյանք  թանկ է, շատ թանկ է  բոլորիս համար: Մենք՝ որպես  փոքր ազգ, իրավուքն չունենք անտարբեր լինել միմյանց ճակատագրերի նկատմամբ: Դա  խորթ  է մեզ համար, մեր տեսակն ուրիշ  է: