Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման խոստովանություններով. Ա.Բեգլարյան

Օկուպացված Շուշիում Ալիևի հայտարարությունը հերթական անգամ լցված էր Հայաստանի և Արցախի դեմ ուժի կիրառման խոստովանություններով և սպառնալիքներով։

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Ալիևի հնչեցրած սպառնալիքներին։
«Ալիևյան ռեժիմը շարունակում է ցեղասպանության և ատելության քաղաքականությունը հայ ժողովրդի և հայոց պետականության նկատմամբ։ Պետք է դադարեցնել այս քաղաքականությունը և կանխել նոր հանցագործությունները միջազգային իրավունքի և պարտավորությունների շրջաններում»,- նշել է Բեգլարյանը։