Ալիեւը պատրաստ է առեւտրային հարաբերություններ հաստատել Երեւանի հետ Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու գնով

Բաքուն պատրաստ է առեւտրային հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, սակայն դրա համար Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:


«Մենք պատրաստ ենք ազատ առեւտրի Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի: Սակայն դա Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում է պահանջում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սահմանները: Բայց Հայաստանը նույնպես պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում՝ Ղարաբաղը ճանաչելով որպես Ադրբեջանի մաս: Այնպես որ, մենք գործողությունների ենք սպասում հայկական կողմից,- ասել է Ալիեւը «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հեռանկարները» թեմայով վիդեո ձեւաչափով քննարկումների ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը: