Ալի Բաբաջան. Թուրքիան այժմ ընկալվում է որպես նարկոպետություն

Թուրքիան այժմ ընկալվում է որպես նարկոպետություն Լատինական Ամերիկայից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ վերջին մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախագահ Ալի Բաբաջանը, հաղորդում է Karar-ը:

«Մենք տարիներով պայքարել ենք մեր երկիրն իրավական պետություն դարձնելու համար: Սակայն երկիրը գնում է նարկոպետության ճանապարհով: Դրա ֆոնին նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է խոսել տնտեսական հաջողությունների մասին: Պարո՛ն Էրդողան, այդ տարիներն անցել են: Մենք ոսկե դար ենք բացել տնտեսության համար: Մեր տնտեսության հիմքը օրենքն է: Արդարադատությունն ամենակարեւոր հարցն է: Առանց արդարադատության չկա տնտեսություն, բարգավաճում, հարստություն»,-ասել է Բաբաջանը: