Ալեքսանդրա Գրիգորյանը ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում նվաճել է 3 ոսկե մեդալ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում օգոստոսի 11-ին գերազանց մրցելույթներ ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան)։

Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է միանգամից 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձև՝ 73 կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։