Ալեքսանդր Պետրակովը կշարունակի գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը շարունակելու է իր աշխատանքը հավաքականում: Այս մասին տեղեկանում ենք Ֆայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։

Հաղորդվում է, որ նոյեմբերի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ:

«ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն են ստացել հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն է մաղթելՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում»,- ասված է ՀՖՖ-ի հաղորդագրության մեջ։