Ալեն Սիմոնյանը հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանի հետ
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է դատական իշխանության բնականոն գործունեության հարցը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամների հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաև դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը: