Ահազանգ ենք ստացել, որ անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա երեխայի հետ. ԱԻ նախարար

Ահազանգ ունենք, որ 5 տարեկան երեխա և նրա հղի մայրը անհետ կորած են, եղել են այցելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:
Խոսելով պայթյունից զոհված քաղաքացիների մասին՝ նախարարը նշեց, որ նրանցից մեկը մոտ 50 տարեկան տղամարդ է, մյուս երկուսը կանայք են՝ մինչև 50 և մինչև 40 տարեկան։
