Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղն այսօր՝ հետպատերազմյան դժվար և անորոշ օրերում, շարունակում է ապրել իր առօրյա հոգսերով։ Բնակիչները հաստատապես որոշել են, որ ոչ մի պարագայում չեն լքի իրենց հայրենի օջախը, որ թշնամու ոտնձգություններից չեն վախենում և պատրաստ են մինչև վերջ պայքարել սեփական հողում ապրելու և այն ապրեցնելու համար։ "Աղավնոն պիտի ապրի․․․ Աղավնոյի համար պիտի պայքարենք․․․ Մենք զենքով կելնենք թշնամու դեմ ու չենք հանձնվի ոչ մի պարագայում",- ասում են Աղավնոյի կանայք, ում աչքերում միախառնվել են վրեժն ու հավատը․․․
Աղավնոն Արցախի հրաշք անկյուններից մեկն է՝ անպատմելի գեղեցիկ բնությամբ և կարմիր տանիքներից վեր բարձրացող հարատև կյանքի վկայությամբ։
Աննա Ավետիսյան