Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների․ Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Բաքվի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների թեմային, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի «դաժան շրջափակման» առնչությամբ։
Այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել Facebook և X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցերի իր էջերում։
«Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել բազմաթիվ հայ ռազմագերիների, իսկ անհետ կորած շատերի ճակատագիրը դեռ անհայտ է մնում։ Իմ մտքերն այն ընտանիքների հետ են, որոնք Հայաստանում և Արցախում դեռ չեն գտնում իրենց հարազատներին։ Ես աղոթում եմ նրանց անվտանգ վերադարձի համար, ինչպես որ աղոթում եմ դաժան շրջափակման ավարտի համար», - գրել է Շիֆը: