Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական կողմի տարածած կեղծ լուրերը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները դեկտեմբերի 16-ին, ժամը 13:05-ի սահմաններում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրությունում։