Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների մի խումբ Շուշիի հատվածում փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Նրանք առաջ են քաշում խիստ ֆորմալ բնապահպանական փաստարկներ, բայց ակնհայտ է, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120 000 բնակիչների դեմ։
Շուրջ 2 ժամ է՝ փակ է ճանապարհը, ինչը մեր բնակչությանը սպառնում է մոտալուտ հումանիտար աղետով։ Ռուս խաղաղապահները տեղեկացված են եւ զբաղվում են իրավիճակով։
Այս ակնհայտ սադրանքով Ադրբեջանը նպատակ է հետապնդում հոգեբանական ահաբեկչության եւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելափակման միջոցով Արցախում իրականացնել հումանիտար աղետ եւ էթնիկ զտումներ։
Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, այլեւ ճանապարհի հետ կապված իր պարտավորությունները»,-նշել է Արտակ Բեգլարյանը։