Ադրբեջանը կրկին դրական չի պատասխանել տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու Հայաստանի առաջարկին

Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցման ուղիները։

 Այս մասին «Թվիթեր»-ի էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ես Պրահայում կրկին վերահաստատել եմ տարածաշրջանային բոլոր հաղորդակցություններն ապաշրջափակելու մեր առաջարկը։ Ադրբեջանը կրկին դրական պատասխան չի տվել։ Ես վերահաստատում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ լիովին հարգելով մեր ինքնիշխանությունն ու օրենսդրությունը»,- գրել է Փաշինյանը։