Ադրբեջանը կրակել է Սոթքի ուղղությամբ․ հանքավայրի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները՝ տարհանվել
Ադրբեջանի զինված ուժերը կրակել են նաև հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքները, աշխատակիցները տարհանվել են:
Այս մասին հայտնեց Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Ժամը 17:15-ի սահմաններում սկսել են կրակել: Ընկերությունը դադարեցրել է Սոթքի հանքավայրի աշխատանքը և էվակուացրել է աշխատակիցներին` նրանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով»,- ասաց Գրիգորյանը: