Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Նոյեմբերի  30-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: