Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրել «Խոջալուի ցեղասպանությանը» (չակերտները՝ Tert.am) մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է vesti.az-ը:
Նա մեղադրվում է ադրբեջանցիների նկատմամբ «խոշտանգումներ կատարելու, պատերազմական հանցագործություններին, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու» (չակերտները՝ Tert.am) համար: Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով։ Նա ձերբակալվել է։
Հաղորդվում է, որ տղամարդը «խոստովանել է» (չակերտները՝ Tert.am), որ «մասնակցել է» (չակերտները՝ Tert.am) 1992 թվականի փետրվարի 26-ին «Խոջալուի ցեղասպանությանը» (չակերտները՝ Tert.am)։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաշիդ Բեգլարյանն այս տարվա օգոստոսին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։