Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը. Արցախի ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հւիշեցնենք, որ Արցախի ՆԳՆ–ն հայտնում է, որ Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով Արցախի ոստիկանության ծառայողների շրջանում կա զոհ և վիրավոր։