Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնազավթված Շուշիի համակարգված թրքացումը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են բռնազավթված Շուշիի հայկական ժառանգության համակարգված ոչնչացման կուրսը:


Սրան համապատասխան, Ադրբեջանի միլի մեջլիսը մայիսի 25-ին կայացած լիագումար նիստում քննարկել եւ առաջին ընթերցմամբ ընդունել է «Շուշիի՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի մասին» օրենքի նախագիծը: Օրինագիծը նախատեսում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են Շուշիում քաղաքի պետական արգելոցի եւ դրա հետ կապված հատուկ հիմնադրամի տեղծումը: Ըստ փաստաթղթի՝ քաղաքի տարածքում նախապատվությունը կտրվի տրանսպորտի էկոլոգիապես մաքուր տեսակներին: