Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Սոթքում հրդեհ է բռնկվել

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին` ժամը 08։04-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով այրվում է տուն։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են,  որ հրդեհը բռնկվել է Սոթք գյուղի 2/1 փողոցի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:31-ին, մարվել՝ 08:51-ին:

Այրվել անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 40 քմ)։