Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Բայրամով

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով: Այս մասին, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվելու համար ունի այլընտրանքային ճանապարհ Արաքս գետով՝ շրջանցելով Հայաստանը: Այդ նպատակով, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը»,- նշել է նախարարը։