Ադրբեջանի ԱԻՆ-ը հետաքննություն է սկսել Կասպից ծովում պայթյունի հետ կապված

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը երկուշաբթի գիշերը Կասպից ծովում պայթյունի ու հրդեհի հետ կապված հետաքննություն է սկսել: Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայությունում:

«Օրվա ընթացքում ԱԻՆ-ը տեղեկատվություն չի ստացել ծովում նավթային ենթակառուցվածքներում կամ արդյունաբերական օբյեկտներում արտակարգ միջադեպերի մասին: Այնուամենայնիվ, ներկայումս, համապատասխան կառույցների մասնագետների հետ միասին, հետաքննություն է տարվում հրդեհի պատճառները պարզելու համար, որը ֆիքսվել են տեսախցիկները», - ասվում է ԱԻՆ-ի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Ադրբեջանի սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում Կասպից ծովում պայթյունի տեսանյութ էր տարածվել: Ականատեսները ենթադրել են, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային հարթակներից մեկում: Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմադովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ SOCAR-ի հարթակներում վթարներ չեն եղել, եւ դրանք բոլորը աշխատում են նորմալ ռեժիմով:

Իր հերթին, Ադրբեջանի էկոլոգիայի եւ բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ պայթյունի պատճառը, ըստ նախնական վարկածի, ծովում ցեխի հրաբխի ժայթքումն է: Ադրբեջանի կասպյան նավթը փոխադրող ընկերության մամուլի ծառայությունը նույնպես հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ընկերությանը պատկանող նավերում ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել: