Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը

Ադրբեջանցիները դարձյալ փակել են  Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, այս մասին հայտնում են ադրբեջանական տելեգրամյան ալիքները։

Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցի ակտիվիստները, բլոգերները, լրագրողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այս պահին շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին ևս Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ավելի քան 3 ժամ տևած բանակցություններից հետո միայն նրանք բացել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։