Ադրբեջանցիները հայտնվել են Սիսիանի Բնունիս համայնքում, թակել համայնքի բնակիչներից մեկը դուռը. համայնքի ղեկավար

Ադրբեջանցիները երեկ եղել են Սիսիանի Բնունիս համայնքում, բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինը դիմել է ոստիկանություն, վերջիններս էլ արագ եկել են: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիների հայտնվելու վերաբերյալ տեղեկությանը, ասաց համայնքի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը:

Հարցին՝ ինչ վիճակ է այս պահին համայնքում, Հովհաննիսյանը պատասխանեց՝ իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։